Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Լավություն արա, մի գցիր ջուրը

Լավություն արա, մի գցիր ջուրը
05.04.2019 | 03:00

Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման հարցում մեծ դերակատարություն է ունեցել այժմյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Նա իր անվան հետ կապվող ընկերության միջոցներով բոլորովին անվճար իրականացրել է Մարությանի նախընտրական քարոզարշավը:

«Ընտրություններից ու քաղաքապետ ընտրվելուց հետո Մարությանը որոշել է վարձահատույց լինել Վիրաբյանին ու Ֆրանկոֆոնիայի գալա համերգի, ինչպես նաև մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների կազմակերպումը (վերջինի բյուջեն 50 մլն դրամ է եղել) տրամադրել է հենց նրան: Բայց, որպեսզի «լավության տակից դուրս գալու» կապը տեսանելի չլինի, քաղաքապետարանն այդ ամենը ձևակերպել է «Sharm Holding»-ի և «Factory Production»-ի անուններով: Վերջինս Հանրային ՀԸ-ում աշխատող ու նախկինում աշխատած մի քանի պրոդյուսերների անունով է գրանցված, բայց դրանով հիմնականում Վիրաբյանն է զբաղվում,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։- Ոչ միայն քաղաքապետարանի, այլև պետական գերատեսչությունների մի շարք միջոցառումներ նույնպես վստահվում են հենց փոխքաղաքապետի հետ կապ ունեցող ընկերությանը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ